Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի  հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

Գրիգոր Գրիգորյան

Գրիգոր Գրիգորյան

բաժնի պետ

էլ. փոստ

+ 374 0312 3-26-10 /0312/ 4 90 00 /152/

Կենսագրություն

25-ը ապրիլի 1992թ., ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1999-2009թթ.-Գյումրու թիվ 24 միջնակարգ դպրոց
2009-2013թթ.-Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, ֆիզիկական կուլտուրա և սպորտ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2013-2014թթ.- գերմանական «Վյուրտ» ՍՊԸ, վաճառքի խորհրդատու
2015-2019թթ.- Գյումրի համայնքի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, սամբոյի մարզիչ մանկավարժ
2017-2021թթ. - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության վարչատնտեսական բաժին, վարորդ
2021 թ.-ի սեպտեմբերի 15-ից ՀՀ Շիրակի մարզպետարանի քարտուղարության վարչատնտեսական բաժնի պետ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Անկուսակցական

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա


 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը՝
ա) կազմակերպում է աշխատակազմի ենթակայության շենքերի ու շինությունների պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքները.
բ) կազմակերպում է աշխատակազմին հանձնված գույքի պահպանումն ու շահագործումը,
գ) կազմակերպում է աշխատակազմի տրանսպորտային միջոցների պահպանումը, սպասարկումն ու շահագործումը.
դ) Աշխատակազմի գործունեության համար անհրաժեշտ գույքի, սարքավորումների, ծառայությունների ձեռք բերման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում քարտուղարության պետին.
ե) կազմակերպում է էլեկտրաէներգիայի խնայողական սպառման և հեռախոսակապի բնականոն ապահովման աշխատանքները.
զ) կազմակերպում է պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:
է) Քարտուղարության պետի հանձնարարությամբ ապահովում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ը) Քարտուղարության պետին առաջարկություններ է ներկայացնում` բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ:
թ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժա) Քարտուղարության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն,
ժբ) Քարտուղարության պետին է ներկայացնում բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժգ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
ժդ) Ստորագրում է բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
ժե) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժզ) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժէ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ժը) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31