Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի  հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

Տիգրան Անանիկյան

Տիգրան Անանիկյան

բաժնի պետի պարտականությունները կատարող

էլ. փոստ

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /151/

Կենսագրություն

 

 
Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին
Բաժնի պետը՝
ա/ Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի բնագավառում ապահովում է պետական լիազորված մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը.
բ/ ապահովում է մասնակցությունը պետական ծրագրերի մշակման աշխատանքներին և իր իրավասության սահմաններում` դրանց կատարումը.
գ/ մարզի տարածքում ապահովում է բնապահպանական օրենսդրության կատարման վերահսկումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ պահում համապատասխան մարմիններին.
դ/ ապահովում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի, ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացման աջակցությունը.
ե/ ապահովում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպություննեերի, ինչպես նաև քաղաքացիների հետ համագործակցությունը.
զ/ ապահովում է աջակացությունը բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին.
է/ ապահովում է լիցենզառուի հանքային իրավունքների համաձայնություն տալը կամ արգելումը, եթե տվյալ տարածքը բնակավայր է.
ը/ ապահովում է մարզի տարածքում բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեության համակարգումը և տեղեկատվության ներկայացնումը.
թ/ ապահովում է մարզի անտառային տարածքներում հակահրդեհային միջոցառումների իրականացման աշխատանքների համակարգումը.
ժ/ ապահովում է աջակցություն բնության հատուկ պահպանվող տարածքների /պետական արգելանոց, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ/ ինչպես նաև բուսաբանական և դենդրոպարկերի պահպանության ուղղությամբ.
ժա/ ապահովում է աջակցություն անտառների և անտառատնկարկների պահպանության ու օգտագործման ուղղությամբ.
ժբ/ ապահովում է բուսական աշխարհի պահպանության և արտադրության նպատակով միջոցառումների իրականացումը` համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
ժգ/ ապահովում է աջակցություն կենդանական աշխարհի պահպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեության իրականացման ուղղությամբ.
ժդ/ ապահովում է մարզի վարչական տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին եւ բնակչության ներգրավումը.
ժե/ անտառների եւ անտառային հողերի պահպանության եւ օգտագործման նպատակով ապահովում է պետական ծրագրերի իրականացումը.
ժզ/ իր իրավասության շրջանակներում ապահովում է ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված նորմերի և կանոների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ժէ/ ապահովում է համայնքների ղեկավարների գործունեության ուսումնասիրությունը բնապահպանության բնագավառում.
ժը/ Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակ¬տերի նախագծեր, առա¬¬ջար¬կություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժթ/ Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերա¬պատ¬րաս¬տելու, խրախու¬սե¬լու, կարգա¬պա¬հ¬ական տույժի են¬թար¬կե¬լու վերա¬բերյալ.
ի/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իա/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իբ/ Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իգ/ Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
իդ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իե/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իզ/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իէ/ Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իը/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատաս¬խան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իթ/ ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23