Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարչության պետ` Ռոման Համայակյան

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /115/   էլ. փոստ

  

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Կանոնադրություն    գյուղվարչ.pdf

Վարչությունը իր լիազորությունների շրջանակում`
1) ապահովում է մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
4) մասնակցում է մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը
5) մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
6) կազմակերպում և իրականացնում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումներ՝ կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով.
7) կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, առաջարկություն է ներկայացնում մարզպետին սահմանված կարգով, համապատասխան տարածքում՝ մարզում, համայնքում, բնակավայրում կարանտին սահմանելու և այն չեղյալ հայտարարելու մասին.
8) աջակցում է անասնաբուժական պետական տեսչությանը՝ տարածքային անասնաբուժական ծառայության, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
9) մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում բուսական և կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում պետական ծրագրերի մշակմանը և իր իրավասության սահմաններում իրականացնում դրանք.
10) աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ), ինչպես նաև բուսաբանական այգիների և դենդրոպարկերի պահպանությանը.
11) աջակցում է անտառների և անտառտնկարկների պահպանությանն ու օգտագործմանը.
12) բուսական աշխարհի պաշտպանության և վերարտադրության նպատակով միջոցառումներ է իրականացում` համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
13) աջակցում է կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեությանը.
14) աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ) պահպանությանը և օգտագործմանը, իրականացնում է որսագողության, ապօրինի ձկնորսության դեմ կազմակերպվող միջոցառումներ.
15) մասնակցում է անտառների կայուն կառավարման ոլորտում պետական ծրագրերի մշակմանը և ապահովում դրանց իրականացումը մարզի վարչական տարածքում.
16) մասնագիտացված ծառայություններին, անտառօգտագործողներին և բնակչությանը ներգրավում է մարզի վարչական տարածքում անտառային հրդեհների մարման աշխատանքներին.
17) իր լիազորությունների շրանակներում իրականացնում է պետական ծրագրեր անտառների և անտառային հողերի պահպանության և օգտագործման նպատակով.
18) մասնակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու օգտագործմանն առնչվող պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակմանը.
19) աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող ծառայություններին.
20) հսկողություն է իրականացնում մարզային ենթակայության կառույցների, բնապահպանական օրենսդրությամբ ամրագրված պահպանման ենթակա նորմերի կատարման նկատմամբ և հայտնաբերված իրավախախտումների մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղյակ պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար:
21) մարզի տարածքում ընդհանուր օգտագործման հողային տարածքներում հսկողություն է իրականացնում բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ և խախտման դեպքեր հայտնաբերելիս տեղյակ է պահում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` միաժամանակ միջոցներ ձեռնարկելով իրավախախտումը կանխելու համար.
22) հսկողություն է իրականացնում լիազոր մարմնի հետ համաձայնեցված և մարզպետի հաստատած բնապահպանական մարզային ծրագրերին համապատասխան միջոցառումների կատարման նկատմամբ և դրանց ընթացքի մասին պարբերաբար պատշաճ ձևով տեղեկացնում բնապահպանական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը` օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու համար.
23) մասնակցում է թափոնների գործածության ոլորտի պետական քաղաքականության ձևավորմանը և պետական ծրագրերի կազմմանը.
24) կազմում է թափոնների գործածության ոլորտում մարզի վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրեր և համակարգում դրանց իրականացումը.
25) կազմում է մարզի վարչական տարածքի սահմաններում սանիտարական մաքրման սխեմաներ և հսկողություն իրականացնում աղբահանության նկատմամբ.
26) առաջարկություն է ներկայացնում մարզպետին մարզի վարչական տարածքի սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացման (լիկվիդացման) վերաբերյալ.
27) կազմակերպում է մարզի վարչական տարածքի սահմաններում ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր թափոնների հավաքման գործընթացին բնակչության ներգրավումը.
28) առաջարկություն է ներկայացնում մարզպետին գրավոր համաձայնութուն տալու հանքային իրավունք կրողին, եթե տարածքը բնակավայր է.
29) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23