Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների
ԿՐԹՈՒԹՅԱՆ,ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վարչության պետ` Գնունի Աղաբեկյան
/0312/ 4-90-00 /138,107/
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Վարչությունը իր լիազորությունների շրջանակում`
1) ապահովում է մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
4) մասնակցում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը.
5) մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
6) մասնակցում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացման ապահովմանը
7) վերահսկում է նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, մասնակցում է կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացմանը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.
8) կազմակերպում է դպրոցական տարիքի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառման համակարգման և վերահսկման աշխատանքները, ապահովում է նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում.
9) կազմակերպում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմակերպում է պետական ուսումնական հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողի ատեստավորումը.
11) աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների գիտելիքների գնահատման կամ թեստավորման գործընթացին.
12) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության քաղաքականության իրականացման ապահովմանը մարզի տարածքում.
13) իր իրավասության սահմաններում մասնակցում է արհեստագործական և միջին մասնագիտական պետական կրթական չափորոշիչների մշակմանը, մասնագիտությունների և մասնագիտացումների ցանկերի, մասնագետների որակավորման պահանջների, ուսանողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների նկատմամբ պահանջների ձևավորմանը, մեծահասակների կրթության և ուսուցման կազմակերպմանը, շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման և որակավորման աստիճանների շնորհմանը, բնագավառի աշխատողների որակավորման բարձրացման և վերաորակավորման կազմակերպմանը.
14) մասնակցում է ուսանողների, ունկնդիրների ուսումնաարտադրական, տեխնոլոգիական, նախադիպլոմային պրակտիկաների և գործնական աշխատանքների իրականացման ապահովմանը.
15) ուսումնասիրում է աշխատանքային շուկայի պահանջարկը և մարզպետի միջոցով առաջարկություններ ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմնին` մասնագետների և նրանց պատրաստման պայմանների վերաբերյալ.
16) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի ենթակայության արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները.
17) պետական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցում է նրա կառավարման մարմինների ձևավորմանը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը.
18) իրականացնում է պետական կազմակերպության գործունեության վերահսկողությունը.
19) առաջարկություն է ներկայացնում մարզպետին կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու պետական կազմակերպության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
20) ապահովում է պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունների և դրանց գործունեության վերստուգման արդյունքների քննարկումները.
21) վերահսկողություն է իրականացնում պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
22) վերահսկողություն է իրականացնում պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում առաջարկություն է ներկայացնում մարզպետին համաձայնություն տալու գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
23) մարզպետի հաստատմանն է ներկայացնում պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, եթե պետական կազմակերպությունը չունի կոլեգիալ կառավարման մարմին.
24) մասնակցում է մարզի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացման ապահովմանը, կազմակերպում է պետական, ազգային ու այլ տոների և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ, նպաստում է ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.
25) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ` մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ.
26) մասնակցում է մարզի տարածքում մշակութային օբյեկտների կառուցմանը, պահպանմանն ու շահագործմանը, հանգստի գոտիների ստեղծմանը.
27) մշակում և մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզի տարածքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման առաջնային ուղղությունները, հսկողություն է իրականացնում տարածքում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ.
28) համադասում է մանկապատանեկան մարզադպրոցների, հանրակրթական դպրոցների, մարզական հերթափոխի պատրաստման, մարզաձևերի զարգացման և Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման գործընթացը.
29) աջակցում է մարզական կազմակերպությունների հանրապետական առաջնություններին, միջազգային մրցումներին մարզի և համայնքների մարզիկների ու թիմերի մասնակցությանը.
30) մանկապատանեկան սպորտի բնագավառում իր լիազորությունների շրջանակում ապահովում է օրենսդրության պահանջների կատարումը.
31) մասնակցում է մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակմանը.
32) աջակցում է պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեությանը.
33) կազմակերպում և իրականացնում է մարզի մանկապատանեկան սպորտի զարգացման պետական ծրագրերի համակարգումը.
34) աջակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքներին.
35) աջակցում է մարզի և համայնքների տարածքում բնակվող մանուկների ու պատանիների մասնակցությանը ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին.
36) աջակցում է մարզի և համայնքների տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:
37) մարզի տարածքում իրականացնում է վերահսկողություն հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման ապահովման նկատմամբ.
38) օրենսդրությամբ վերապահված իրավասության սահմաններում կազմակերպում է լիազորված մարմնի համապատասխան ծառայությունների և ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեություն՝ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում.
39) միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում հուշարձանների պահպանության եւ օգտագործման ուղղությամբ.
40) մասնակցում են մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքներին:
41) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ: