Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի  հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Բաժնի պետ` էմիլ Պետրոսյան

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /168/   էլ. փոստ

 Կանոնադրություն     հողբաժին.pdf

Բաժին-տեսչության խնդիրներն ու գործառույթները
 
2.1. Բաժին-տեսչության հիմնական խնդիրն է նպաստել մարզպետի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված հողաշինության և հողօգտագործման բնագավառի կառավարմանը, համապատասխան հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգմանը։

2.2. Բաժին-տեսչությունն իր խնդիրներին համապատասխան կատարում է հետևյալ գործառույթները. մարզպետի և մարզպետարանի գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ վերահսկում է.
 ա/ հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ.
բ/ համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի իրականացման նկատմամբ.
գ/պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու, հողերի պահանության միջոցառումների նկատմամբ
դ/մարզի տարածքում հանրապետական և տարածքային նախագծերի իրականացման նկատմամբ.
ե/համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող տարածքներում հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողաշինարարության, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
զ/մարզի սահմանանիշերի պահպանման նկատմամբ։
2.3. Բաժին-տեսչությունը կանխարգելում, կասեցնում և մարզպետի և մարզպետարանի գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ վերացնում է ապօրինի հողօգտագործումը մարզի համայնքների սահմաններից դուրս գտնվող տարածքներում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում։
2.4. Առաջարկություն է ներկայացնում համայնքների միջև ծագող հողային վեճերի լուծման վերաբերյալ։
2.5. Համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերում մարզպետարանի  լիազորագրով իրականացնում է պատվիրատուի գործառույթներ։
2.6. Օրենսդրությամբ սահմանված կարգվ կազմում է մարզի հողային հաշվեկշիռը։
2.7. Մարզպետարանի գլխավոր քարտուղարի միջոցով մարզպետին է ներկայացնում մարզի հողերի օգտագործման սխեմաները՝ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։
2.8. Մարզպետարանի գլխավոր քարտուղարի միջոցով մարզպետին է ներկայացնում հողի և ամրակցված գույքի սեփականատերերի և /կամ/ հողօգտագործողների հետ՝ մարզի տարածքում մարզային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասան հողի և ամրակցված գույքի օգտագործման և դրանց հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ պայմանագրերի նախագծերը։
2.9. Մարզպետարանի գլխավոր քարտուղարի միջոցով մարզպետին է ներկայացնում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողատարածքների մրցութային կարգով վարձակալական հիմունքներով տնօրինելու վերաբերյալ պայմանագրերի փաթեթները։
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23