Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի  հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ

Բաժնի պետ` Արաքսյա Կիրակոսյան

+ 374 0312 3-26-10 /0312/ 3-71-61, 4-90-00 /157/   էլ. փոստ

   

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 Բաժինն իր լիազորությունների շրջանակներում`
ա/ նախապատրաստում է անձնակազմի կառավարման գծով մարզպետի կարգադրությունների և  գլխավոր քարտուղարի հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.
բ/ իրականացնում է մարզպետի կողմից ստորագրված կարգադրությունների և գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և առաքման հանձնելու աշխատանքները.
գ/ իրականացնում է մարզպետի և գլխավոր քարտուղարի կադրային որոշումների մասին համապատասխան աշխատողներին տեղեկացնելու աշխատանքները.
դ/ իրականացնում է մարզպետի և գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց /այդ թվում` մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն/, ինչպես նաև մարզպետարանում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման աշխատանքները.
ե/ իրականացնում է գլխավոր քարտուղարի աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները.
զ/ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է մարզպետարանի քաղաքացիական ծառայողների գրանցամատյանային տվյալների հավաքագրման և դրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ ներկայացնելու աշխատանքները.
է/ մասնակցում է մարզպետարանի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքներին.
ը / մարզպետարանի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր և դրանք ներկայացնում գլխավոր քարտուղարին.
թ/ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մարզպետարանի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները.
ժ/ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մարզպետարանի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.
ժա/ ապահովում է մարզպետարանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման մարզպետարանի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները.
ժբ/ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է մարզպետարանի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման հարցաշարերի հրապարակման աշխատանքները.
ժգ/ կազմում է մարզպետարանի տվյալ տարվա ընթացքում հերթական, ինչպես նաև արտահերթ ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկերը և դրանք ներկայացնում գլխավոր քարտուղարին.
ժդ/ իրականացնում է մարզպետարանի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո տեսանելի ցուցանակի վրա մրցույթի և ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկության հրապարակման աշխատանքները.
ժե/ իրականացնում է մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու մասին վարչական ակտը տեսանելի ցուցանակի վրա հրապարակելու աշխատանքները.
ժզ/ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մարզպետարանի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.
ժէ/ հաշվառում է մարզպետարանի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները` անմիջական ղեկավարների եզրակացություններով, ինչպես նաև գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դրանք և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
ժը/ իրականացնում է մարզպետարանում աշխատանքային, այդ թվում` ժամկետային, պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները.
ժթ/ իրականացնում է մարզպետարանում տեսանելի ցուցանակի վրա քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցող անձանց վերաբերյալ տեղեկանալու մասին հայտարարության հրապարակման աշխատանքները.
ի/ ապահովում էմարզպետարանում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների /քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնի մասին տեղեկացնելու, քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու, այդ թվում` արտամրցութային կարգով, քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու, կարգապահական տույժեր կիրառելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու և այլն/ ժամկետների պահպանման աշխատանքները.
իա/ իրականացնում է մարզպետարանի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը.
իբ/ ապահովում է մարզպետարանի աշխատողների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.
իգ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է գույքն ու եկամուտները հայտարարագրող մարզպետարանի աշխատողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու աշխատանքները.
իդ/ իրականացնում է մարզպետարանի աշխատողների սոցիալական քարտերի համակարգի հետ կապված աշխատանքները.
իե/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն ներկայացնելու համար նախապատրաստում է մարզպետարանի աշխատողների հետ կապված հաշվետվությունները.
իզ/ ապահովում է մարզպետի, գլխավոր քարտուղարի կողմից նշանակվող անձանց /այդ թվում` մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն/ արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները.
իէ/ իրականացնում էմարզպետարանի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքները.
իը/ մարզպետարանի աշխատողներին տրամադրում է գործուղման վկայականներ.
իթ/ ապահովում է մարզպետարանում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը.
իժ/ անձնակազմի կառավարման հարցերով մեթոդական օժանդակություն է տրամադրում մարզպետարանի կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին.
լ/ ապահովում է մարզպետարանի ծառայողական վկայականների պատվիրումը և տրամադրում դրանք.
լա/ իրականացնում է մարզպետարանի մուտքի ժամանակավոր անցագրերի տրամադրման և հաշվառման աշխատանքները.
լբ/ իրականացնում է մարզպետարանի անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում գլխավոր քարտուղարին.
լգ/ իրականացնում է մարզպետարանի անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում գլխավոր քարտուղարին.
լդ/ մարզպետին, գլխավոր քարտուղարին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին տրամադրում է քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում` տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով.
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23