Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Իրավական ակտեր

Պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները վիճարկելու մասին

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՆՐԱ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ / ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ / ՎՃԻՌՆԵՐԻ / ՄԱՍԻՆ /
 
 
 
 10. 01. 2012 - 01. 02. 2016 ԹԹ. ԴՐՈՒԹՅԱՄԲ  ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  / ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ / ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՉԵՆ ՃԱՆԱՉՎԵԼ
 
 
 
 
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՆՐԱ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ / ՎԻՃԱՐԿԵԼՈՒ  ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
 ՎԱՐՉԱԿԱՆ
 
Համաձայն <<Վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի` ՀՀ Շիրակի մարզպետարանը հանդիսանում է վարչական մարմին և իր իրավասությունների սահմաններում իրականացնում է վարչարարություն: ՀՀ Շիրակի մարզպետարանը վարչարարությունն իրականացնում է ՀՀ կառավարության                                                                   որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Պետական մարմնի և նրա պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները (անգործությունը) վիճարկելու վարչական կարգը ծառայում է վարչական մարմնի գործունեության հետևանքով վնաս կրած անձանց իրավունքների պաշտպանությանը: Անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը: Վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմին կամ վարչական մարմնի վերադաս վարչական մարմին:
Եթե ակտը բողոքարկվել է ակտն ընդունած վարչական մարմին և (կամ) բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմին, ապա բողոքը ենթակա է քննարկման բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնում: Այդ դեպքում բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնում բողոքի առնչությամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման:
Եթե ակտը բողոքարկվել է վարչական և դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության, որի դեպքում վարչական մարմնում հարուցված վարույթը կարճվում է:
Վարչական բողոքը կարող է բերվել`
- վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում.
- վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.
- վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 3 ամսվա ընթացքում.
- գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի: Բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում:
Բողոքարկման ժամկետի բաց թողնելը հարգելի համարելու հանգամանք կարող է դառնալ վարույթի մասնակցից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելը:
Բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերացնելուց հետո վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները): Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը և բողոքն ըստ էության քննարկում և լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով (նրա մեղքի բացակայությամբ) բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:
Բողոքարկման ժամկետը լրանալուց մեկ տարի անցնելուց հետո վարույթի մասնակիցը կորցնում է բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու հիմնավորմամբ բողոք բերելու իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերելու ժամկետը բաց թողնելը կապված է անհաղթահարելի ուժի առաջացրած հետևանքների հետ:
Բողոքը պետք է պարունակի`
- այն վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
- բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.
- բողոքարկման առարկան.
- բողոք բերողի պահանջը.
- բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
- բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
- բողոք բերող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:
Բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է բողոքը վարչական մարմնում մուտքագրելու օրը:
Բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննարկման, եթե դա ներկայացված է սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը սահմանված կարգով հարգելի չի ճանաչվել: Մնացած դեպքերում կիրառվում են դիմումների վերաբերյալ վարչական մարմնի որոշումների համար սահմանված ընդհանուր կանոնները:
Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ՝
- օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
- այն դեպքերի, երբ անհապաղ կատարումն անհրաժեշտ է հանրային շահերից ելնելով:
Վարչական մարմինը կարող է վարչական ակտի գործողությունը չկասեցնելու վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունել, եթե բողոքը բերվել է միայն վարչական ակտի կատարումը կասեցնելու նպատակով:
Վարչական ակտի փոփոխման կամ բեկանման հիմքերն են`
- վարչական վարույթը դրա իրավունքը չունեցող պաշտոնատար անձի կողմից իրականացված լինելը, նաև այն դեպքում, եթե դա իրականացրել է կոլեգիալ մարմինը, որի կազմում եղել է վարույթին մասնակցելու իրավունք չունեցող պաշտոնատար անձը.
- վարչական ակտը վարույթն իրականացրած պաշտոնատար անձի (անձինք) կողմից ստորագրված չլինելը կամ ստորագրելու իրավունք չունեցող անձի (անձինք) կողմից ստորագրված լինելը:
Ընթացակարգային նորմերը խախտելը վարչական ակտի բեկանման հիմք կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ բողոքը քննարկող վարչական մարմինն իրավասու չէ ընդունելու բողոքարկվող վարչական ակտը։
 
 
 
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՆՐԱ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ / ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ / ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
ԴԱՏԱԿԱՆ
 
<<Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի շրջանակներում վարչական ակտերի վիճարկման բոլոր եւ հնարավոր միջոցները սպառելու դեպքում, ինչպես նաև, ըստ ցանկության, առանց այդ միջոցների կիրառման` ֆիզիկական կամ իրավաբանական անձը կարող է անմիջապես դիմել ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարան դիմելու դեպքում կիրառվում են ՀՀսահմանվածպահանջները:վարչականդատավարությանօրենսգրքով
Վարչական դատարան դիմելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք)։ Վարչական դատարանի կողմից ենթակա են լուծման հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր վեճերը, բացառությամբ այն վեճերի, որոնց լուծումը վերապահված է Սահմանադրական դատարանին։
Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավունք ունի դիմելու Վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ՝
-խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր՝ ՀՀ Սահմանադությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքներն ու ազատությունները,
-իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն,
-վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք՝
-ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե Օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը,
-ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին,
-վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձում իրականացնելու պահանջով,
-ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
Հայցադիմումում պետք է նշել, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրի հասցեից), այդ թվում՝ հայցվոր ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է օրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձի (իրավաբանական անձի) կողմից՝ նաև այդ անձի (իրավաբանական անձի) անունը, ազգանունը (անվանումը), պաշտոնը, պատասխանողի անվանումը, գտնվելու վայրը, իսկ այն դեպքերում, երբ Օրենսգրքով սահմանված կարգով որպես պատասխանող հանդես է գալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա վերջինիս անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը։
Հայցադիմումում հայցվորը շարադրում է իր պահանջների հիմնավորումները։ Ոչ բոլոր փաստերն են, որ նշանակություն ունեն գործի լուծման համար, հետևաբար, հայցվորը հայցադիմումում կարող է նշել բոլոր փաստերից նրանք, որոնք նշանակություն են ձեռք բերում գործի լուծման համար։ Հայցի փաստական հիմքից զատ հայցվորը պարտավոր է նաև նշել իր պահանջի իրավական հիմքը, այսինքն այն օրենքը, նորմատիվ իրավական ակտը, նրա համապատասխան նորմը (հոդվածը, մասը, կետը և այլն), որն իրեն թույլ է տալիս դիմել դատարան, քանզի պահանջի հիմնավորումը համահունչ պետք է լինի օրենքին, բխի անմիջապես դրանից, հենվի օրենքի վրա։
Հայցադիմումում հայցվորը պարտավոր է նշել նաև տեղեկություններ, որ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկել է, թե ոչ։ Բացի այդ, պետք է հայցադիմումում նշվեն հայցապահանջները հաստատող ապացույցները, որոնք պետք է հաստատեն հայցվորի պնդած փաստերից յուրաքանչյուրը՝ համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված։
Ի վերջո հայցվորը հայցադիմումը եզրափակում է հստակ ու կոնկրետ պահանջով՝ խնդրելով դատարանին կիրառել նյութական իրավունքով սահմանված՝ իրավունքի և (կամ) ազատության պաշպանության միջոց։
Հայցադիմումը կազմելուց հետո դատարան դիմողը հայցադիմում ներկայացնելու օրվա, ամսի և տարեթվի նշումով, իր անվան դիմաց հայցադիմումում դնում է իր ստորագրությունը։
Հայցադիմումին պետք է կցվի պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Հայցվորը պարտավոր է հայցադիմումին կից ներկայացնել իր հայցադիմումում վկայակոչված փաստաթղթերը, նշելով դրանց ցանկը, ինչպես նաև իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին։ Հայցադիմումին կցվում է նաև դատարանում ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում հայցվորի ներկայացուցչի լիազորագիրը, ինչպես նաև վիճարկվող ակտը կամ դրա պատճենը։
Հայցադիմումը պատասխանողին և գործին մասնակցող մյուս անձանց ուղարկում է հայցվորը։ Վարչական դատարանին հայցադիմում ներկայացնելիս, հայցվորը պարտավոր է օրենքով սահմանված պատշաճ ծանուցմամբ հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) ուղարկել պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց, և նրանց կողմից այդ փաստաթղթերի ու հայցադիմումի ստանալը հավաստող փաստաթղթերը կցել հայցադիմումին։ Ավելին, այն դեպքում, երբ գործով որպես պատասխանող հանդես է գալու վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, հայցվորը հայցադիմումի և դրան կցվող փաստաթղթերի պատճենը ուղարկում է նաև պետական ֆինանսների կառավարման մարմնին և այդպիսի ծանուցումը հավաստող փաստաթղթերը կցում հայցադիմումին։
Հայցադիմումը հայցվորը ներկայացնում է դատարան առձեռն կամ ուղարկում է փոստով։ 
 
 
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:59:03