Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում նշվել է երկաթուղայինի օրը

Գյումրիում նշվել է երկաթուղայինի օրը 30.07.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր մասնակցել է երկաթուղայինների օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մի շարք պատասխանատուներ, երկաթուղայիններ, հյուրեր։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն անդրադարձել է երկաթուղային հանգույցի կարևորությանը:

Շիրակի մարզպետը հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության հետ

Շիրակի մարզպետը հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության ղեկավարության հետ 30.07.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ղեկավարությանը՝ գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ընկերության կողմից իրականացվող ծրագրերին, համայնքներում ջրամատակարարմանն առնչվող հիմնախնդիրներ։ Կարևորելով ջրամատակարար ընկերության անխոչընդոտ աշխատանքն ու իրականացվող ծրագրերում թերացումների բացակայությունը՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է բնակչության կողմից բարձրաձայնվող մի շարք հարցերի և հորդորել աշխատանքներում լինել առավել պատրաստակամ:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը 30.07.2021

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը։ Գիշերային լուսավորության ցանցի ամբողջականացումը կիրականացվի 150 նոր հենասյուների և 150 նոր լուսատուների տեղադրման արդյունքում։ Հոռոմի սուբվենցիոն ծրագիրն արդեն մեկնարկել է, աշխատանքներն ընթացքի մեջ են։

Հաստատվել է ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը

Հաստատվել է ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը 29.07.2021

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը Ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում։ Շահառուներ կարող են հանդիսանալ 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները։

Դաշտային վարժանքներ Գյումրիում

Դաշտային վարժանքներ Գյումրիում 29.07.2021

Արտակարգ իրավիճակներում ՀՀ Շիրակի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2021 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումների շրջանակներում հուլիսի 29-ից 30-ը Գյումրիում արտակարգ իրավիճակների նախարարության, Շիրակի մարզային փրկարարական վարչության մասնագետների կողմից անցկացվում են Շիրակի ՔՈՓ (քաղաքային որոնողափրկարարական) թիմի դաշտային վարժանքներ։ Վարժանքները նպատակ ունեն ստուգելու և բարձրացնելու ՔՈՓ թիմի պատրաստվածությունը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում կառուցում է երկու շենք

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում կառուցում է երկու շենք 28.07.2021

Այսօր Գյումրի է այցելել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ պատասխանատուները հետևել են հիմնադրամի միջոցներով կառուցվող շենքերի շինաշխատանքների ընթացքին։ «Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 36 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենք և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է կառուցում հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում։

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23