Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

780 հազար դրամ Գտաշեն–Կամխուտ ճանապարհի խողովակի նորոգման նախագծահետազոտական աշխատանքների համար

780 հազար դրամ Գտաշեն–Կամխուտ ճանապարհի խողովակի նորոգման նախագծահետազոտական աշխատանքների համար 24.08.2023

Կառավարության որոշմամբ 780 հազար դրամ է նախատեսվել Տ-7-8, /Տ-7-37/ - Գտաշեն–Կամխուտ – /Տ-7-37/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ2+300-ում գտնվող 5*3մ բացվածքով հավաքովի միասնականացված ե/բ խողովակի հիմնանորոգման նախագծահետազոտական,գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքների իրականացնելու համար։

224 հազար դրամ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի նորոգման նախագծահետազոտական աշխատանքների համար

224 հազար դրամ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի նորոգման նախագծահետազոտական աշխատանքների համար 24.08.2023

Կառավարության որոշմամբ նախատեսված 224 հազար դրամն ուղղվելու է Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ29+600 - կմ32+700 հատվածի հիմնանորոգման նախագծահետազոտական, գեոդեզիա-քարտեզագրական աշխատանքների իրականացմանը։

Սուբվենցիոն ծրագրով Անի համայնքը նոր տեխնիկա է ձեռբերել

Սուբվենցիոն ծրագրով Անի համայնքը նոր տեխնիկա է ձեռբերել 24.08.2023

Կառավարություն-համայնք համագործակցության՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, Անի համայնքը ձեռք է բերել JCB 3CX SITEMASTER մակնիշի մեքենա։

Արթիկում քննարկվել է 2024թ-ի սուբվենցիոն ծրագրերի մշակման ընթացքը

Արթիկում քննարկվել է 2024թ-ի սուբվենցիոն ծրագրերի մշակման ընթացքը 23.08.2023

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արթիկ համայնքի 2024 թվականին ներկայացվելիք սուբվենցիոն ծրագրերի ամբողջական փաթեթները։

 Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին 22.08.2023

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է ճանաչողական այցով Գյումրի այցելած ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Գյումրիում անցկացվել է դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Գյումրիում անցկացվել է դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 21.08.2023

Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, մարզպետի աշխատակազմի և հանրակրթության ոլորտի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի պատասխանատուներ։

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20 18:11:55