Նորություններ

Արթիկ համայնքն ունի նոր բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա 28.07.2021
Հաշվի առնելով Արթիկի կլիմայական պայմանները՝ խիստ ձմեռն, ինչպես նաև քաղաքը փոշուց մաքրելու անհրաժեշտությունը, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, համայնքը ձեռք է բերել բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա։

Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց 28.07.2021
Բնակվու՞մ ես Հայաստանում, ունե՞ս անձնագիր և/կամ ծննդյան վկայական ձեռք բերելու հետ կապված խնդիրներ, դիմի՛ր «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպություն։ Դիմել կարող են ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող անձիք առանց տարիքային սահմանափակման։ Ծառայությունն անվճար է: Հեռախոսահամար՝ 091 600 280, 091 600 288

Ոսկե մեդալակիր շրջանավարտների թվով Շիրակի մարզն առաջատարն է Հայաստանի Հանրապետությունում 27.07.2021
32 ոսկե մեդալ՝ 2020-2021 թվականների ուստարվա Շիրակի մարզի դպրոցականների նվաճումն է։ Ոսկե մեդալակիրներին այսօր հյուրընկալել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանին։ Մարզպետարանի և գրասենյակի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։

Շուտով կավարտվեն Ծաղկուտի համայնքային կենտրոնի շինաշխատանքները 27.07.2021
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտին են մոտենում Արփի համայնքի Ծաղկուտ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլն դրամ է, գումարի 59 տոկոսը տրամադրել է պետությունը, 41-ը՝ համայնքը։

Խորհրդակցություն Շիրակի մարզպետի գլխավորությամբ 26.07.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերին վերաբերող հարցեր։ Մարզպետին է զեկուցվել աշխատանքների ընթացքի, դրանց ժամանակ առաջացած խնդիրների մասին։


