Նորություններ

Ոսկե մեդալակիր շրջանավարտների թվով Շիրակի մարզն առաջատարն է Հայաստանի Հանրապետությունում 27.07.2021
32 ոսկե մեդալ՝ 2020-2021 թվականների ուստարվա Շիրակի մարզի դպրոցականների նվաճումն է։ Ոսկե մեդալակիրներին այսօր հյուրընկալել են Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանին։ Մարզպետարանի և գրասենյակի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ քննարկվել են ՄԱԿ-ի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։

Շուտով կավարտվեն Ծաղկուտի համայնքային կենտրոնի շինաշխատանքները 27.07.2021
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավարտին են մոտենում Արփի համայնքի Ծաղկուտ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 8 մլն դրամ է, գումարի 59 տոկոսը տրամադրել է պետությունը, 41-ը՝ համայնքը։

Խորհրդակցություն Շիրակի մարզպետի գլխավորությամբ 26.07.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերին վերաբերող հարցեր։ Մարզպետին է զեկուցվել աշխատանքների ընթացքի, դրանց ժամանակ առաջացած խնդիրների մասին։

Պարեկային ծառայության ընդունելություն-մրցույթ Շիրակի և Լոռու մարզերի համար 22.07.2021
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում հայտարարվում է Լոռու, Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ։

Խաչքար հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին 22.07.2021
Գյումրու Ղանդիլյան փողոցում այսօր բացվել է հայրենիքի համար կյանքը զոհաբերած զինվորներ Գագիկ Լևոնի Դավոյանի և Երվանդ Վազգենի Գևորգյանի հիշատակի խաչքար և ցայտաղբյուր։ Գագիկն այսօր կդառնար 21 տարեկան, բայց հանուն հայրենիքի հերոսի նման ընկել է Վարանդայում 44-օրյա պատերազմի ժամանակ, Երվանդը նահատակվել է Հադրութում հոկտեմբերի 10-ին։


