Նորություններ
Մայիսի 23-ին տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկաված էր հինգ հարց: ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի աշխատանքների իրականացման առնչությամբ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը նշեց, որ Շիրակի մարզպետի 2017թ. ապրիլի 28-ի թիվ 26 կարգադրությամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով:
2017 թվականին Շիրակի մարզում կիրականացվեն շուրջ 17 մլդ դրամի շինարարական աշխատանքներ 22.05.2017
2017 թ. ՀՀ պետական բյուջեով և այլ ֆինանսական աղբյուրներով ՀՀ Շիրակի մարզում իրականացվելու է 17025,5 մլն դրամ գումարի շինարարական աշխատանքներ (տեղեկանքը կցվում է): ՀՀ 2017թ. պետական բյուջեով ՀՀ Շիրակի մարզում հատկացվելու է 3 444,4 մլն դրամ գումարի աշխատանքներ:
Գյումրիում բացվեց հուշաքար նվիրված մերօրյա հերոսների հիշատակին 21.05.2017
Ապրիլյան պատերազմում հերոսացած գյումրեցիների հիշատակին նվիրված ևս մեկ հուշաքար բացվեց Գյումրու ,,Կուրսկի,, անվան հրապարակում: ,,Արաքս կենտրոն,, բարեգործական հասարակական կազմակերպությունը ՀԵՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամարած դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացրել է ,,Փառքի պուրակը` որպես մերօրյա հերոսների հավերժացման խորհրդանիշ,, ծրագիրը, որի շրջանակներում էլ կանգնեցվել է հուշաքարը: Հուշաքարի բացման պատիվը Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը տվեցին հերոսների ծնողներին ու զավակներին:
Նշվեց Գյումրիում տեղակայված Սահմանապահ ջոկատի կազմավորման 93 ամյակը 20.05.2017
Մայիսի 20-ին նշվեց Գյումրիում տեղակայված Սահմանապահ ջոկատի կազմավորման 93 ամյակը
Բնակարանների գնման վկայագրերի տրամադրում անօթևան ընտանիքներին 19.05.2017
Բնակարանների գնման վկայագրերի 2017 թվականի ծրագիրը մեկնարկել է, մայիսի 19-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն անձամբ վկայագրեր հանձնեց 25 անօթևան ընտանիքների
Բացվեց Գոռ Գարեգինյանի անվան դասասենյակ 18.05.2017
Գոռ Գարեգինյանի անունով այսուհետ կկոչվի Շիրակ գյուղի դպրոցի ռազմագիտության դասարանը: Թալիշում զոհված Շիրակի մարզի Շիրակ գյուղի բնակիչ Գոռ Գարեգինյանին համագյուղացիները սիրով ու ափսոսանքով են հիշում, հպարտությամբ են խոսում նրա մասին