Նորություններ
Երկարամյա ընդմիջումից հետո Արթիկում անցկացվեց ,,Տուֆաշխարհի ձմեռ,, մարզամշակութային միջոցառումը 26.02.2017
Հիանալի պայմաններ, ձմեռային մարզաձևերի համար հիասքանչ հնարավորություններ Արագածի ստորոտին, Արթիկում երկար տարիներ անցկացվել են մարզամշակութային միջոցառումներ, որոնք, սակայն, վերջին տարիներին չեն կազմակերպվել
Ոռոգման նոր սեզոնին ընդառաջ քննարկում Շիրակի մարզպետարանում 24.02.2017
Փետրվարի 24-ին Շիրակի մարզպետարանում անցկացվեց խորհրդակցություն համայնքներին ղեկավարների մասնակցությամբ, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին առաջիկա ոռոգման տարվա հետ կապված տարատեսակ խնդիրներ
Աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետի մոտ 24.02.2017
Այսօր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետն աշխատակազմին ներկայացրեց ՀՀ Շիրակի մարզպետի նորանշանակ տեղակալ Խաչատուր Վարագյանին
Մրցում են պետական պաշտոնյաները 23.02.2017
2017 թվականի փետրվարի 23-ին Երևանի ,,Ասպար Արմս,, ՍՊԸ-ի հրաձգարանում մեկնարկեց ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության մրցումները, որին մասնակցության հայտ են ներկայացրել 33 թիմեր՝ ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության աշխատակազմերից, ՀՀ նախարարություններից, ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմիններից և ՀՀ մարզպետարաններից
Կայացավ Շիրակի մարզի ռազմավարության նախագծի երկրորդ փուլի քննարկումը 21.02.2017
Փետրվարի 21-ին Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Շիրակի մարզի ռազմավարության նախագծի երկրորդ փուլի քննարկումը, որին մասնակցում էին շահագրգիռ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ