Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարչության պետ` Արամ Անտոնյան

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /117/   էլ. փոստ

 I.      ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Իրականացնում է պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման և տեղական ինքնակառավարման ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման ուղղությամբ աշխատանքներ:
2. Իրականացնում է մարզի տարածքում զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների նախապատրաստական աշխատանքներ:
3. Իրականացնում է մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով ոստիկանության և ազգային անվտանգության ոլորտի պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին մարզպետի իրավասության սահմաններում տրվող հանձնարարականների և կարգադրությունների նախագծերի կազմման աշխատանքներ:
4. Իրականացնում է մարզի տարածքում արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտի պետական կառավարման մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարին մարզպետի իրավասության սահմաններում տրվող հանձնարարականների և կարգադրությունների նախագծերի կազմման աշխատանքներ:
5. Վերահսկում է մարզում այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը:
6. Ընդգրկվում է մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների իրականացման կազմակերպման աշխատանքներում:
7. Ընդգրկվում է մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքներում, մասնակցում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնոլոգիական աղետների հետևանքների վերացման աշխատանքներին:
8. Իրականացնում է մարզային զորակոչային հանձնաժողովի գործունեության ապահովման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, տարկետման տրամադրման նպատակով մարզային զորակոչային հանձնաժողովին ներկայացված զորակոչիկների անձնական գործերի ուսումնասիրում, համապատասխան եզրակացությունների նախագծերի կազմում:
9. Ընդգրկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների և զորահավաքային զորակոչի իրականացման, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման գործընթացին, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին:
10. Ընդգրկվում է տարածքային կառավարման մակարդակում պաշտպանության ոլորտի Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացման ապահովմանը: Ապահովում է մարզում տեղակայված զինվորական ստորաբաժանումների հետ մարզպետարանի համագործակցությունը։
11. Ցուցաբերում է աջակցություն մարզի տարածքում գտնվող սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանության գործում: Միջոցներ է ձեռնարկում մարզի սահմանամերձ համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, ոլորտի պատասխանատու ստորաբաժանումների, մարզպետարանի և սահմանապահ զորքերի համագործակցված աշխատանքների ապահովման ուղղությամբ:
12. Ներկայացնում է առաջարկություն՝ մարզում պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգմանն առնչվող հարցերի վերաբերյալ:
13. Իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողության իրականացման ամենամյա աշխատանքային ծրագրի նախագծի կազմման աշխատանքներ և ապահովում ծրագրով նախատեսված հսկողության իրականացում:
14. Ապահովում է մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված և մարզպետարան առաքված որոշումների ուսումնասիրության և իրավաչափության որոշման աշխատանքներ։
15. Ներկայացնում է առաջարկություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենսդրությանը հակասող որոշումները, գործողությունները և անգործությունը դատական կարգով բողոքարկելու վերաբերյալ:
16. Ապահովում է մարզի խորհրդի նիստերի օրակարգերի նախագծերի ձևավորման, նիստերի հրավիրման և արձանագրման աշխատանքները։
17. Ներկայացնում է առաջարկություն՝ համայնքային ծառայության գործընթացի կազմակերպման վերաբերյալ:
18. Իրականացնում է պետական ծրագրերով նախատեսված մարզի տեղական ինքնակառավարման մարմինների և աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման աշխատանքների կազմակերպումը։
19. Ներկայացնում է առաջարկություններ՝ համայնքապետարանների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ:
20. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկում:
21. Իրականացնում է համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարման, համայնքային ծառայողների վերապատրաստման խմբերի կազմավորման, թափուր պաշտոններ զբաղեցնելու համար համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող և պաշտոնից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամփոփման աշխատանքներ:
22. Իրականացնում է մարզի համայնքներում համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում մարզպետարանի ներկայացուցիչների ընդգրկման աշխատանքներ, անհրաժեշտ մեթոդական աջակցություն է ցուցաբերում մրցույթների և ատեստավորումների պատշաճ կազմակերպման աշխատանքներին:
23. Իրականացնում է համայնքապետարանների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարում և վերահսկում:
24. Իրականացնում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, դադարման վերաբերյալ առաջարկության նախագծի նախապատրաստման աշխատանքներ:
25. Ներկայացնում է առաջարկություն՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ:
26. Իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ իրենց լիազորությունների իրականացման հարցերով խորհրդատվության տրամադրում:
27. Ընդգրկվում է օրենքով նախատեսված համայնքների միավորման և վերակազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներում:
28. Ներկայացնում է մարզպետի որոշման նախագիծ՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նշանակման վերաբերյալ, աջակցում է մարզում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման աշխատանքներին:
29. Համապատասխան մարմիններից ստանում է առաջադրված խնդիրներին առնչվող անհրաժեշտ հիմնավորումներ, տեղեկատվություն և այլ փաստաթղթեր:
30. Իրականացնում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքներ:
31. Ընդգրկվում է մարզպետարանի, ինչպես նաև համապատասխան մարմինների տարբեր ստորաբաժանումների հետ կազմակերպված՝ առաջադրված խնդիրների լուծման շուրջ աշխատանքային և մասնագիտական քննարկումներում:

 

 

 

 

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23