Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի  հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ

Բաժնի պետ` Գեղամ Բաղդասարյան

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /154/   էլ. փոստ

 

 
 
ԲԱԺՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
 Բաժինն իր լիազորությունների շրջանակներում`
1) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի կատարումը ,մրզպետարանի ենթակայության կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ.
2) ընդհանրացնում է օրենսդրության կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում մրզպետին.
3) միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների իրավունքները և ազատություններն ապահովելու ուղղությամբ.
4) ուսումնասիրում է մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարների կողմից ընդունված իրավական ակտերը, օրենսդրությանը հակասող իրավական ակտերի առկայության դեպքում հաղորդումներ է ներկայացնում մարզպետին` դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով վերացնելու կամ կասեցնելու համար.
5) սահմանված կարգով տեղեկություններ է նախապատրաստում համապատասխան հանրապետական գործադիր մարմնին ներկայացնելու համար իր կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ.
6) մասնակցում է արզպետարանի հաստիքացուցակի կազմման աշխատանքներին.
7) կատարում է մարզպետի, նրա տեղակալների, գլխավոր քարտուղարի հանձնարարությունները.
8) օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում է դատական ակտերի կատարմանը, հանդես է գալիս դատարաններում, որպես մարզպետի և մարզպետարանի ներկայացուցիչ.
9) մարզխորհրդի նիստերում համայնքների ղեկավարներին ծանոթացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության հրամանագրերին, կարգադրություններին, Հայաստանի Հանրապետության կառավարության ու վարչապետի որոշումներին, մարզպետի որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին.
10) մասնակցում է մարզպետարանում ստացված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկմանն ու պատասխանների նախապատրաստմանը.
11) մարզպետի և գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում մարզային ենթակայության կազմակերպությունների իրավաբանական ծառայությունների գործունեության նկատմամբ, իրականացնում է նաև դրանց գործունեության նկատմամբ մեթոդական ղեկավարում.
12) մարզպետի և գլխավոր քարտուղարի լիազորագրերով ներկայացնում և պաշտպանում է մարզային ենթակայության կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը դատարանում.
13) մարզպետի և գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ստուգում է իրավական աշխատանքը մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում.
14) ընթացիկ և տարեկան հաշվետվություններ է ներկայացնում գլխավոր քարտուղարի` կատարած աշխատանքների մասին.
15) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի նկատմամբ իրականացնում է իրավական վերահսկողություն.
16) մարզի միջազգային կապերի հաստատման բնագավառում իրականացնում է համակարգման, նախապատրաստման և կազմակերպման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ.
17) ուսումնասիրում, նախապատրաստում և մարզպետի քննարկմանն է ներկայացնում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի համապատասխան որոշումների նախագծեր.
18) հսկողություն է իրականացնում մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների կողմից ընդունված իրավական ակտերի նկատմամբ.
19) ապահովում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի իրավական կարգավորումը.
20) ապահովում է վարչական վարույթին առնչվող և մարզպետարանի իրավասության մեջ չմտնող դիմումները օրենսդրությամբ սահմանված ժամկետում իրավասու վարչական մարմնին վերահասցեագրելու և այդ մասին դիմողին ծանուցելու աշխատանքների կազմակերպումը.
21) կազմում է մարզպետարանի վարույթ հարուցված վարչական գործերի ժամանակագրական, առարկայական, ինչպես նաև վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները։
 

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59