Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԻՆ

Բաժնի պետ` Կարեն Բադիշյան

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /124/   էլ. փոստ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գործառույթներ / իրավասություններ

1)Կազմակերպում է ՀՀ Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանների կազմման և դրանց մոնիտորինգի ու գնահատման իրականացման աշխատանքները, նախապատրաստում է կիսամյակային և տարեկան միջանկյալ հաշվետվությունները և ներկայացնում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
2)ՈՒսումնասիրում, ամփոփում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված  ծրագրերի կատարման ընթացքը, վերլուծում, նախապատրաստում է առաջարկություններ ևհամապատասխան տեղեկատվություն է ներկայացնում մարզպետին.
3)Վերլուծում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, նախապատրաստում է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և մարզպետի գործունեության տարեկան և ընթացիկ հաշվետվությունները:
4)Ընդունում, ուսումնասիրում և վերլուծում է առևտրի, հանրային սննդի և սպասարկման  բնագավառում մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացված վերահսկողության արդյունքների մասին հաշվետվությունները,նախապատրաստում և մարզի կտրվածքով ամփոփ հաշվետվություն է ներկայացնում ՀՀտարածքային կառավարման նախարարություն
5)Աջակցություն է ցուցաբերում փոքր ևմիջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին, գործարարությանը աջակցության հարցերով զբաղվող կառույցների գործունեության խթանմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացմանը,
6)Ապահովում է փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատիրական համակարգի աշխատանքների մասին տեղեկատվության ստացումը վերլուծությունը, նախապատրաստում է ամփոփ տեղեկանք և ներկայացնում մարզպետին.
7)Մարզի արդյունաբերության և  սպասարկման ոլորտի ձեռնարկություններին ցուցաբերում է աջակցություն` հանրապետական և միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու, Հայաստանի մարզերի և այլ երկրների, միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցություն իրականացնելու համար:
8) Հավաքագրում, ուսումնասիրում և ճշգրտում է մարզպետարանի ենթակայության առևտրային կազմակերպությունների գործունեության  /կիսամյակային կտրվածքով/  ֆինանսատնտեսական մոնիտորինգի ցուցանիշները, կազմում է ամփոփ տեղեկատվություն և ներկայացում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն:
9) Իրականացնում է միջոցառումներ մարզում պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգի համաձայն հավաքագրում, ճշգտում, նախապատրաստում և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացնում տեղեկատվություն` մարզպետարանի, մարզային ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսեր ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ:
10)Վերլուծում է մարզային ենթակայության փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ներկայացրած հաշվետվությունները, պատրաստում և ՀՀ Ֆինանսների նախարարություն է ներակայացնում առաջարկություններ առևտրային կազմակերպությունների տարեկան գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե տարեկան շահութաբաժինների վճարման չափի մասին, նախապատրաստում է ՀՀ Շիրակի մարզպետի որոշման նախագիծ` տարեկան շահութաբաժինների չափի վերաբերյալ:
11)Ստանում է տեղեկատվության` միջազգային, բարեգործական, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից մարզում իրականացված ծրագրերի մասին, ամփոփում և ներկայացնում մարզպետին:
12)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ փաստաթղթեր
13)Այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
14)Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
15)Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ  իրավական ակտերով սահմանված լիազորություններ

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23