Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարչության պետ` Նարինե Մինասյան

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /156/   էլ. փոստ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 Քարտուղարությունը իր լիազորությունների շրջանակում`
1) ապահովում է մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
4) մասնակցում է մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը
5) մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
6) իրականացնում է մարզպետարանի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և մարզպետարանում գործավարության միասնական կարգի կիրառումը.
7) իրականացնում է մարզպետարանի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը և դրանց առաքումը.
8) իրականացնում է մարզպետիև և գլխավոր քարտուղարին ներկայացվող թղթակցությունների դասակարգումը և հաշվառումը.
9) գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում փաստաթղթերի կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ.
10) մարզպետարանում  համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքները.
11) ապահովում է փաստաթղթերի հաշվառումը և պահպանումը, ստեղծում է արխիվի տեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաստաթղթերի հաշվառումն ու պահպանումը.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը տրամադրում է ժամանակավոր օգտագործման.
13) գլավոր քարտուղարի  հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական արխիվներից ստանում է արխիվային անհրաժեշտ փաստաթղթերի պատճեններ և տեղեկանքներ.
14) մեթոդական և գործնական օգնություն է ցույց տալիս մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումներին` ընթացիկ գործավարության և իրեն հանձնման ենթակա փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներում.
15) օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների դիմումների և բողոքների ընդունման և վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի մասին իրազեկման աշխատանքները.
16) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի կազմումը և վարումը.
17) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները.
18) օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիների առաջարկությունների ընդունման և դրանց հիման վրա ընդունված որոշումների մասին իրազեկման աշխատանքները.
19) ապահովում է մարզի խորհրդի նիստերի և մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրման և սպասարկման աշխատանքները.
20) ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի և Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրերի գրանցման ու իրավաբանական ստորաբաժանմանը հանձնելու աշխատանքները.
21) ապահովում է աշխատակազմի վարչական համալիրի շահագործումը.
22) մասնակցում է մարզպետարանի գնման գործի հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրականացումը.
23) իրականացնում է մարզպետարանի գույքի պահպանման և կառավարման ապահովումը.
24) ապահովում է մարզպետարանի ավտոտրանսպորտային սպասարկումը.
25) իրականացնում է մարզպետարանի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը.
26) իրականացնում է աշխատակիցների էլեկտրաէներգիայի խնայողական սպառման, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան բաժանմունքի հետ բնականոն աշխատանքների ապահովումը.
27) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մարզպետի և աշխատակիցների պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.
նախագիծը, ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործումը.
28) ապահովում է մարզպետարանի աշխատակիցների գույքագրման աշխատանքների իրականացումը.
29) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
 

ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի պետ` Հասմիկ Հարությունյան

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /148/   էլ. փոստ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Բաժնի պետ` Արաքսյա Կիրակոսյան

+ 374 0312 3-26-10 /0312/ 3-71-61, 4-90-00 /157/   էլ. փոստ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23