Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով նորոգվում է Անուշավան համայնքի երկու փողոց

Սուբվենցիոն ծրագրով նորոգվում է Անուշավան համայնքի երկու փողոց 13.08.2021

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում Անուշավան համայնքում մեկնարկել են 9-րդ և 54-րդ փողոցների վերանորոգման աշխատանքները։

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐՒՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐՒՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 12.08.2021

Սիրելի´ երիտասարդներ Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։ Եռանդուն, նպատակասլաց, ստեղծագործ ու տարբերվող՝ այսպիսին եք դուք և դրա մեջ է ձեր առավելությունը։ Մենք բոլորս ձեզ հետ ենք կապում մեր վաղվա օրն ու ապագան, որը լուսավոր ու ավելի լավը կարող եք դարձնել դուք։ Մեզանից յուրաքանչյուրի համար երիտասարդական տարիները եղել են ինչպես ամենահետաքրքիր, այնպես էլ պատասխանատուն ու իրադարձություններով հագեցած ժամանակահատվածը։

Ջրառատում նոր մանկապարտեզ է կառուցվում

Ջրառատում նոր մանկապարտեզ է կառուցվում 12.08.2021

Ախուրյան խոշորացված համայնքի Ջրառատ բնակավայրում մեկնարկել են մանկապարտեզի կառուցման աշխատանքները։ Երկու փուլից բաղկացած տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս տարվա ծրագրով նախատեսվում է հողային և հիմքերի կառուցման աշխատանքների իրականացում, արտաքին պատերի շարվածք՝ ջերմամեկուսացումով, կտուրի կառուցւմ և դռների ու պատուհանների տեղադրում։

Հայրենիքի նվիրյալների հուշահամալիր Ձիթհանքով բնակավայրում

Հայրենիքի նվիրյալների հուշահամալիր Ձիթհանքով բնակավայրում 12.08.2021

Անի միավորված համայնքի Ձիթհանքով բնակավայրում այսօր բացվել է հայրենիքի նվիրյալների հուշահամալիր։ Արցախյան երկու պատերազմների ժամանակ Ձիթհանքովի 12 հերոս զավակներ են կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի։

Նորոգվում են Նոր Կյանքի ներհամայնքային փողոցները

Նորոգվում են Նոր Կյանքի ներհամայնքային փողոցները 10.08.2021

Նոր Կյանք համայնքի՝ տարիների ընթացքում քանդված ու դժվարանցանելի դարձած ներհամայնքային մի քանի փողոցների հիմնախնդիրն այս տարի լուծում կստանա։ Համայնք-պետություն համագործակցության արդյունքում գարնան ձնհալից և աշնան անձրևներից ջրափոսեր այդ հատվածներում այլևս չեն առաջանա։

Քննարկում  «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-5-ի նախագծային լուծումների վերաբերյալ

Քննարկում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-5-ի նախագծային լուծումների վերաբերյալ 10.08.2021

Շիրակի մարզպետարանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն մարզի Ազատան, Աշոցք, Սարապատ, Մարմաշեն, Ախուրյան համայնքների ղեկավարների հետ։

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 11:55:29