Նորություններ

Շիրակցի շախմատիստները դարձել են սպարտակիադայի չեմպիոն 20.11.2024
Շիրակի մարզի հինգ հոգուց բաղկացած հավաքականը երկօրյա պայքարում բոլոր տասը հանդիպումներն էլ ավարտել է հաղթանակով ու դարձել սպարտակիադայի չեմպիոն։

Շիրակի հյուսիսում զբոսաշրջությունը զարգացնելու և Արփի լճի գրավչությունը բարձրացնելու նպատակով՝ նախօրեին Շրջակա միջավայրի նախարարությունում Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչների և «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի և Արթիկի համայնքապետարանի պատասխանատուների հետ այսօր եղել է Արթիկ համայնքի թիվ 1, թիվ 3, թիվ 4, Հոռոմ, Նոր Կյանք, Փանիկ, Լեռնակերտ բնակավայրերի մանկապարտեզներում՝ դիտարկելու հիմնանորոգված և նորակառույց մանկապարտեզների նոր ձեռքբերված գույքը

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՄՈՒՇԵՂ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 17.11.2024
Սիրելի՛ ուսանողներ Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Կառավարությունը 52 մլն 716 հազար դրամ գումար է նախատեսել Շիրակի մարզպետի աշխատակազմին 15.11.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային վերջին այցելության ժամանակ բարձրացված հարցերը լուծում են ստացել՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի և Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի համատեղ քննարկումների արդյունքում