Նորություններ

Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը 11.08.2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ 451 մլն դրամ գումարի շրջանակներում, միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ1+100-կմ11+784 հատվածում։

Գյումրեցի ծանրորդուհին նվաճել է 3 ոսկե մեդալ 11.08.2022
Եվրոպական ստուգատեսի 49 կգ քաշային կարգի ծանրորդուհիների մրցապայքարում մեր մարզուհին միանգամից նվաճեց 3 ոսկե մեդալ․ պոկում վարժաձև՝ 73կգ, հրում վարժաձև՝ 94 կգ և երկամարտ՝ 167 կգ։

Մարզպետի տեղակալների մոտ տեղի են ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունները 11.08.2022
Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի և Ալբերտ Այվազյանի մոտ յուրաքանչյուր հինգշաբթի անցկացվում է քաղաքացիների ընդունելություն։

Շիրակի մարզի տնտեսավարողներին մատակարարվել է 3639 տ ազոտական պարարտանյութ 10.08.2022
«Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի տնտեսավարողներին մատակարարվել է 3639 տ ազոտական պարարտանյութ, որի սուբսիդավորման գումարը կազմել է 655 մլն դրամ: Շիրակի մարզպետի հանձնարարությամբ, գյուղատնտեսության վարչության պատասխանատուները այցելում են մարզի համայնքներ: