Նորություններ

Շիրակի մարզպետի աշխատակազմ նոյեմբեր ամսին քաղաքացիներից ստացվել է 232 դիմում 02.12.2024
Դիմումներին տրվել են պարզաբանումներ, 14 դիմում քննարկման փուլում է։

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան 01.12.2024
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, միայն տեղ-տեղ բուք և մերկասառույց է Աշոցքից Բավրա տանող ճանապարհահատվածում։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նախօրեին ներկա է գտնվել Ազգային ժողովի, Կառավարության, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցած Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացման միջոցառմանը

Կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված և օբյեկտներով չբաշխված միջոցներից 5 մլրդ 470 մլն դրամ գումարը վերաբաշխման արդյունքում հատկացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որից 477 մլն 175 հազար դրամը նախատեսվել է Շիրակի մարզի սուբվենցիոն 3 ծրագրերի համաֆինանսավորման նպատակին