Նորություններ

Տեղի ունեցավ Շիրակի մարզի խորհրդի ամփոփիչ նիստը 29.12.2016
Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ մարզի խորհրդի 2016 թվականի տարեվերջյան նիստը: Նիստին մասնակցում էին մարզի 75 համայնքների ղեկավարները: Այն վարում էր ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Օրակարգում ընդգրկված էր չորս հարց:

Պարգևատրումներ ,,Տարեմուտի երեկո,, մշակութային միջոցառման շրջանակներում 26.12.2016
Դեկտեմբերի 26-ին Շիրակի մարզպետարանի շնորհակալագրերով և հուշանվերներով պարգևատրվեցին տարվա ընթացքում տարբեր մշակութային միջոցառումներին լավագույնս իրենց դրսևորած մարզի մշակութային կազմակերպությունների /թանգարաններ, երաժշտական և արվեստի դպրոցներ/ ներկայացուցիչներն ու անհատ կատարողները:

Շիրակի մարզի 2016 թվականի մարզական ձեռքբերումները 21.12.2016
Շիրակի մարզը իրավմամբ եղել և մնում է մարզական բազում նվաճումներ կերտող մարզիկների և մարզիչների դարբնոց: Մարզում գործել են մարզական ուղղվածության 41 կազմակերպություն, այդ թվում՝ 1 մարզական քոլեջ, 32 մարզադպրոց, 2 մարզական ակումբ, մարզական հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների 4 մասնաճյուղ և համայնքային կենտրոնների 2 մարզական բաժանմունք

Ախուրյանի անօթևան 100 ընտանիքներ ստացան բնակարանների բանալիները 20.12.2016
Ախուրյանի երկրաշարժից անօթևան ընտանիքները, ինչպես և խոստացվել էր, տարեմուտը կարող են դիմավորել նորակառույց բնակարաններում: 3 բազմաբնակարանների շինաշխատանքներն ու ներքին հարդարման աշխատանքներն ավարտված են

Շիրակի մարզի ռազմավարության նախագծի քննարկումը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ 15.12.2016
Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ Շիրակի մարզի ռազմավարության նախագծի քննարկումը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետարանի ռազմավարության մշակման աշխատանքային խումբն ու մարզպետարանի մի շարք վարչությունների աշխատակիցներ, ինչպես նաև որոշ համայնքների ղեկավարներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ձեռներեցներ:

,,Պոբեդայի,, առաջին թռիչքը վաղն է 14.12.2016
Այօսր Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց Գյումրու ,,Շիրակ,, օդանավակայան` ծանոթանալու դեկտեմբերի 15-ին օդանավակայանից ռուսական ,,Պոբեդա,, ավիաընկերության առաջին թռիչքի հետ կապված նախապատրաստական աշխատանքներին: