Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի  հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարչության պետ` Խաչատուր Խնձրցյան /Լիազորությունները երկու ամսով կասեցվել են /

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /114/   էլ. փոստ

 

     Կանոնադրություն   

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

Վարչությունը իր լիազորությունների շրջանակում`
1) ապահովում է մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
4) մասնակցում է մարզի զարգացման ծրագրի մշակմանը և կազմմանը և իրականացմանը.
5) մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
6) իրականացնում է քաղաքաշինական գործունեությանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության ապահովումը.
7) ապահովում է պետական քաղաքաշինական կադաստրի վարումը և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի կատարումը մարզի տարածքում.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկություն է ներկայացնում մարզպետին համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում շինարարության և քանդման թույլտվություններ տալու համար:
9) մարզի տարածքում վերահսկում է համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.
10 )մարզի տարածքում վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը քաղաքաշինության բնագավառում.
11) կազմակերպում և վերահսկում է մարզային ենթակայության ջրմուղ-կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքը.
12) մասնակցում է թափոնների գործածության ոլորտի պետական քաղաքականության ձևավորմանը և պետական ծրագրերի կազմմանը.
13) կազմում է թափոնների գործածության ոլորտում մարզի վարչական տարածքի սահմաններում տարածքային նշանակության ծրագրեր և համակարգում դրանց իրականացումը.
14) մարզի վարչական սահմաններում, թափոնների տեղադրման վայրերի հետ կապված, առաջարկություն է ներկայացնում մարզպետին լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված թույլտվություններ տալու համար.
15) կազմում է մարզի վարչական տարածքի սահմաններում սանիտարական մաքրման սխեմաներ և հսկողություն իրականացնում աղբահանության նկատմամբ.
16) կազմում և վարում է թափոնների գոյացման, մշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի գրանցամատյաններ.
17) կազմակերպում է թափոնների գոյացման, մշակման, վնասազերծման, օգտահանման ու հեռացման հաշվառումը և դրանց անձնագրավորումը.
18) առաջարկություն է ներկայացնում մարզպետին մարզի վարչական տարածքի սահմաններում չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացման (լիկվիդացման) վերաբերյալ.
19) կազմակերպում է մարզի վարչական տարածքի սահմաններում ռեսուրսային արժեք ունեցող ոչ վտանգավոր թափոնների հավաքման գործընթացին բնակչության ներգրավումը.
20) աջակցում է աղբի ու թափոնների վերամշակման կազմակերպմանը
21) կազմակերպում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, վերահսկում է մարզի համայնքներում ներհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը
22) սահմանված կարգով կազմակերպում է ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը.
23) մշակում և իրականացնում է մարզպետարանի տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման ու պահպանման ծրագրերը.
24) կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.
25) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:
 

 

 

 

ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի պետ` էմիլ Պետրոսյան

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /168/   էլ. փոստ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 18:08:24