Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

        

ՀՀ  Շիրակի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների

անվանացանկը

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարչության պետ` Լիպարիտ Մարտիրոսյան

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90-00 /126 /   էլ. փոստ

Կանոնադրություն    ֆին վարչության կանոնադր .PDF        

Գործառույթներ / իրավասություններ

Վարչությունը իր լիազորությունների շրջանակում`
1) ապահովում է մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը.
2) ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և մարզպետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
3) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.
4) մասնակցում է մարզի զարգացման ծրագրի մշակմանը, կազմմանը և իրականացմանը.
5) մարզի խորհրդի և տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին և մասնակիցներին պարզաբանումներ է տալիս փոփոխված և նոր ընդունված նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ.
6) սահմանված կարգով մշակում և մարզպետի միջոցով կառավարության քննարկմանը առաջարկություններ է ներկայացնում պետական բյուջեի նախագծի` մարզին վերաբերող հատվածի, ինչպես նաև արզի համայնքների բյուջեներին պետական բյուջեից հատկացումների վերաբերյալ.
7) ներկայացնում է առաջարկություններ պետական բյուջեով մարզին հատկացված միջոցների տնօրինման վերաբերյալ, վերահսկում այդ միջոցների նպատակային օգտագործումը.
8) սահմանված կարգով վերահսկում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացված միջոցների ընթացիկ ֆինանսավորումը և դրանց նպատակային օգտագործումը.
9) աջակցում և մեթոդական օգնություն է ցույց տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին` համայնքի բյուջեի նախագծի նախապատրաստման ընթացքում.
10) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ստացումը, ստուգումը, ամփոփումը և ներկայացումը.
11) կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական գործունեություն, այդ թվում՝ ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորում՝ բյուջետային հայտերի կազմում և ներկայացում, ֆինանսական գործունեության վերլուծություն և հաշվետվությունների կազմում, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփում և ներկայացում, ինչպես նաև ծախսային նախահաշիվների կազմում և հաստատման ներկայացում, ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործման ապահովում.
12) իրականացնում է ներքին աուդիտ, այդ թվում՝ հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանության բացահայտում և դրանց ճշգրտման ապահովում, ֆինանսական գործունեության հաստատված ակտերի պահանջների համապատասխանության գնահատում.
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան մարմիններին է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ.
14) կազմակերպում է մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային ցուցակների և ծախսերի նախահաշիվների ստուգման և հաստատման գործընթացը.
15) համակարգում է մարզպետարանի ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների գնման աշխատանքները.
16) իրականացնում է մարզպետարանի աշխատակիցների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների, ապրանքների ձեռք բերման աշխատանքների պատասխանատու ստորաբաժանաման լիազորություններ.
17) իրականացնում է մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ծրագրային ցուցանիշների ամփոփման աշխատանքները,
18) վերահսկողություն է իրականացնում մարզպետարանի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
19) աջակցում է մարզի համայնքներին` գույքահարկի և հողի հարկի հավաքագրման, ինչպես նաև գույքահարկի և հողի հարկի ապառքների գանձման աշխատանքներին.
20) իրականացնում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) ընտրության մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
21) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացնում է ֆինանսական հսկողություն մարզի համայնքներում.
22) անհրաժեշտության դեպքում վերլուծում և մարզպետին առաջարկություն է ներկայացնում մարզային ենթակայության բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
23) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

 

 

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺԻՆ
Բաժնի պետի պարտականությունները կատարող` Աննա Պետրոսյան

+ 374 0312 3-26-10 /0312/ 4-90- 00 /132/

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23