Ախուրյան Համայնք
Ախուրյան Համայնք /կենտրոն Ախուրյան/
Մակերես` 28.46կմ2
Բնակչություն` 9119
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված են
Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կրասար, Հովիտ, Ջրառատ բնակավայրերը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համայնքի ներկայիս անվանումը
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, գ.Ախուրյան
Համայնքի պատմական անվանումը
<Դուզքենդ>որը թուրքերենից թարգմանաբար կոչվում է հարթ գյուղ:
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը
1800-1828 թ.թ. արևմտյան Հայաստանի Բասենի, Կարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի
գավառներից տեղահանված հայերի կողմից:
Որ համայնքներին է սահմանակից համայնքը
Գյումրի, Արևիկ, Կառնուտ, Կամո, Շիրակ:
Համայնքի մակերեսը` 2846.72հա:
Հեռավորությունը մայրաքաղաքից` 126 կմ:
Հեռավորությունը մարզկենտրոնից` 3 կմ :
Բնակչության թիվը` 9211մարդ:
Բնակչության կազմը`
99.9% հայեր , 0.01% ռուսներ, եզդիներ, այլազգիներ:
Համայնքի նշանավոր մարդիկ`
Գյուղի նշանավոր մարդկանցից են` Գեղամ Փիլոսյանը/ Խորհրդային Միության հերոս /, Մարուսյա Շահբազյանը /սոցիալիստական աշխատանքի հերոս/ , Ս.Ավետիսյանը /ՀՀ ԱԺ պատգամավոր, 1999-2001թթ, ՀՀ գյուղ նախարարի առաջին տեղակալ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր/ , Հովհաննես Դավթյանը / քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր/, Լուսիկ Բառնակյանը/գրող/, Սուրեն Մուրադյանը /մանկագիր/, Ռազմիկ Մաթևոսյանը /ՀՀ ԱԺ պատգամավոր,1995-1999թթ, դոցենտ, ԳՄԻ պրոռեկտոր/, Սամսոն Դավոյանը /տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղիռեկտոր/:
Կրթական հաստատությունները `
Համայնքն ունի 3 հիմնական դպրոց, մեկ ավագ դպրոց, 3 նախակրթարան:
Մշակությանի հաստատությունները`
Արվեստի դպրոց, Մշակույթի տուն,գրադարան` 60000կտոր գրականությամբ:
Մարզական հաստատություններ`
Համալիր մարզադպրոց` 2 դահլիճներով:
Արտադրական ձեռնարկություններ`
նախկին տարածաշրջանը սպասարկող բոլոր կազմակերպությունները` /ոստիկանություն, անձնագրային բաժին, զինկոմ, Ջրմուղկոյուղի, էլցանց, Շիրակի ԳԳՄ, սոցծառայություն, սոցապահովության և կենսաթոշակային բաժին, Մոր և մանկան առողջության կենտրոն, Բժշկական կենտրոն, ՔԿԱԳ, Գյուղաջակցության կենտրոն, ԱԳ կադաստրի ստորաբաժանում,նոտարական գրասենյակ , Հայփոստի 2 բաժանմունք, ՎՏԲ Հայաստան բանկի, Արդշինինվեստբանկի մասնաճյուղեր/ շինարարական կազմակերպություններ` <Մերձմոսկովյան> ԲԲԸ, <Դանիկոհ> ՍՊԸ, <Արգիկ> ԲԲԸ, <Ուստիան> ԲԲԸ, <Մեծն Տարոն >ԱԿ, <Կ.Ս.Վ.Շին> ՍՊԸ, <ԼԱՕ> ՍՊԸ, <Ագրասպասարկում> ԲԲԸ, <Բերրիություն> ԲԲԸ, <ՅՈՒՄՍ> ՍՊԸ, <Կաթնամթերք <ՎԱՆ>>ՍՊԸ, <ՎԹ Թրեյդ հացի գործարան> ՓԲԸ , <Գյումրիի սելեկցիոն կայան> ՓԲԸ
Բնակչության հիմնական զբաղմունքը`
գյուղատնտեսություն և արտադրական ոլորտ
Հոգևոր կառույցներ`
1858թ. կառուցված գմբեթավոր <Սուրբ Նշան> եկեղեցին, որը վերանորոգվել է 2008թվականին և մատուռներ:
Համայնքի մասին գրքի առկայություն `
1999թվականին հրատարակված <Ղողանջ հիշատակի> գիրքը` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի զոհված , վիրավոր մարտիկներին և վետարաններին:
Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն Ա Կ Ն Ա Ր Կ
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղը հիմնադրվել է 1805-1829թթ Արևմտյան Հայաստանի Բասենի,Կարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերի կողմից: Մինչև 1945թ գյուղը կոչվել է <Դուզքենդ>, որը թուրքերենից թարգմանաբար կոչվում է հարթ գյուղ: ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1945թ որոշմամբ գյուղը վերանվանվել է Ախուրյան` Արփի լճից սկիզբ առնող և Արաքս գետի աջ վտակը հանդիսացող Ախուրյան` <Արփաչայ> գետի անվամբ: Ախուրյան անունը ծագել է հետևյալ կերպ. հաճախակի երաշտների աղետներից սարսափահար հողագործը նայել է խորունկ կիրճերում գտնվող գետին և թևաթափ հառաչել. <ախ`ուր…, ախ`ուր...>: Հառաչանքը խառնվել է ալիքվող ջրերին ու գետակը կնքվել է Ախուրյան: Սա ավանդաբար մեզ հասած զրույց է, ժողովրդական պատկերավոր մտածողության մի պատառիկ: Սակայն Ախուրյան անունը շատ հին է, այն առաջացել է Վանի արձանագրություններում հիշատակված <Եթիունի երկրի> Սարիղամիշի մոտակայքում գտնվող Ախուրիանի երկրամասի անունից: 1831թ բնակավայրում ապրել է 456 բնակիչ: Ունեցել է սև և կարմիր սրբատաշ տուֆից նոր ժամանակներում կառուցված զանգակատնով եկեղեցի, որը ավերվել է 1988թ երկրաշարժից: 1992թ փլված եկեղեցու տեղում նույն քարերվ սկսվել է նոր եկեղեցու շինարարությունը, այժմ այն գտնվում է կիսակառույց վիճակում: Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո 1920-1924թթ Ախուրյանը գտնվել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի կազմում: Մինչև 1930թ Անիի, Ամասիայի, Արթիկի, Ազատանի, Թալինի հետ մտել է Լենինականի գավառի մեջ և կոչվել է Դուզքենդի գավառակ: Իսկ գավառների վերացումից հետո մտել է Լենինականի շրջանի մեջ:1937թ դեկտեմբեր ամսին Հայաստանում կազմավորվել են 11 նոր շրջաններ, որոնց թվում Դուզքենդի շրջանը, հետագայում` Ախուրյանի շրջան:Մինչև 1991թ. գյուղում տնտեսավարման ձևը եղել է կոլեկտիվ-կոլխոզային: 1991-1992թթ համայնքում իրականացվել է սեփականաշնորհման ընդհանուր գործընթաց:Ախուրյանը մեծ ծաղկունք է ապրել 1970 թ-ից մինչև 1988թ, աղետալի երկրաշարժը: Մինչև երկրաշարժը Ախուրյանը ունեցել է 41 բազմահարկ բնակելի շենքեր 1404 բնակարաններով, որոնք գրեթե ավերվել են հիմնովին: Ավերվել են երկու 1600 աշակերտական տեղով միջնակարգ դպրոցները, 560 տեղով 4 մանկապարտեզները, 350 մահճակալով հիվանդանոցը, պոլիկլինիկան, թիվ 85 Մ Տ ՈՒ –ն կուլտուր կենցաղային, մշակութային արդյունաբերական, շինարարական և անասնապահական համալիրները և մի շարք այլ կառուցներ: Մինչև 1996թ Ախուրյանը եղել է Ախուրյանի շրջկենտրոնը: <Վարչատարածքային բաժանման մասին> ՀՀ օրենքով 1196թ Ախուրյանը ընդգրկվել է գյուղական շրջանների ցանկում` իր մեջ ներառելով երեք բնակավայր` Ախուրյան գյուղը, նախկին շրջկենտրոնը և Նոր Ախուրյանը: Այժմ Ախուրյանը համարվում է ՀՀ ամենամեծ գյուղական համայնքը, 10.0հազ ավել բնակչությամբ: Մեծ է եղել ախուրյանցու ավանդը հայրենի երկրի զարգացման գործում: Ախուրյանը անմասն չի մնացել նաև Արցախյան պատերազմին, նրա զավակներց 14-ը անմահացան կատարած սխրանքներով` լույս սփռելով գալիք սերնդի ճամփաներին: Գյուղի նշանավոր մարդկանցից են` Ս.Ավետիսյանը /ՀՀ ԱԺ պատգամավոր, 1999-2001թթ, ՀՀ գյուղ նախարարի առաջին տեղակալ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր/ , Հովհաննես Դավթյանը / քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր/, Լուսիկ Բառնակյանը/գրող/, Սուրեն Մուրադյանը /մանկագիր/, Ռազմիկ Մաթևոսյանը /ՀՀ ԱԺ պատգամավոր,1995-1999թթ, դոցենտ, ԳՄԻ պրոռեկտոր/, Գեղամ Փիլոսյանը/ Խորհրդային Միության հերոս/,Մարուսյա Շահբազյան /սոցիալիստական աշխատանքի հերոս/: