Նորություններ

Կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 17.11.2016
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ այսօր տեղի է ունեցել ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Ելնելով օրակարգի առաջին հարցից, մարզպետներն ըստ մարզերի զեկուցել են մարզերում իրականացվելիք կառավարության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագիրը:

Բուհ-երի ուսանողների հանդիպումը պետական պաշտոնյաների հետ 15.11.2016
Նոյեմբերի 15-ին ,,Ուսանողական-երիտասարդական շաբաթ,, ծրագրի շրջանակներում տարբեր բուհ-երի ուսանողների մասնակցությամբ Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ ուսանողների հանդիպումը Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանի և Գյումրու փոխքաղաքապետ Վ. Մխիթարյանի հետ: Նպատակը հասարակության մեջ ուսանողների դերի բարձրացումն էր

Այսօր Արթիկի նորընտիր քաղաքապետը ստանձնեց լիազորությունները 14.11.2016
Նոյեմբերի 14-ին լրացավ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի պաշտոնավարման քառամյա ժամկետը: Այսօր քաղաքապետի լիազորությունները ստանձնեց նորընտիր քաղաքապետ Մխիթար Վարագյանը:

Արևիկցի ,,Քաջարի մարտիկ,, Վահեի անունով մատուռ բացվեց հայրենի գյուղում 12.11.2016
Վահե Վանոյանը 20 տարեկան էր. նրան ընդամենը 34 օր էր մնացել ծառայությունն ավարտելու համար: Կարգապահ ու քաջ զինվոր էր, հրամանատարների աչքից չէր վրիպել դա, հենց դրա համար էլ արժանացել էր ,,Քաջարի մարտիկ,, կրծքանշանի: ,,Վահեն այդպես էլ կրծքին չհասցրեց կրել այն, քանի որ կրծքանշանը ստանալուց մի քանի ժամ հետո դիպուկահարի կրակոցից զոհվեց,, ,- լրագրողներին էր պատմում նրա ծառայակից ընկեր Գառնիկ Մուրադյանը:

,,Երեխաների տան,, փոքրիկներին կնքահայր դարձան Շիրակի մարզպետն ու մարզպետի տեղակալները 08.11.2016
,,Երեխաների տուն,, ՊՈԱԿ-ի բոլոր երեխաներն արդեն մկտրված են, աստվածահաճո արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին, 120 երեխաների կնքահայր դարձան Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետի տեղակալներ Հարություն Արշակյանն ու Սեյրան Պետրոսյանը:



