Նորություններ
ՈՒՂԵՐՁ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ 24.05.2013
Սիրելի շրջանավարտներ՚ Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մայիսյան այս գեղեցիկ և բոլորիդ համար անմոռաց օրվա` Վերջին դասի առթիվ: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող այս օրն ազդարարում է Ձեր մուտքը դեպի մեծ կյանք
«Գնումների աջակցման կենտրոն»-ի մասնագետները մարզպետարանում 22.05.2013
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի եւ Գնումների աջակցման կենտրոնի պետ Արա Գյուրջյանի փոխադարձ պայմանավորվածության արդյունքում Շիրակի մարզի բոլոր ՊՈԱԿ-ների եւ ՓԲԸ-ների շուրջ 200 գնումների համակարգողներ անցած երկու օրերին Շիրակի մարզպետարանում մասնակցեցին տեղում կազմակերպված վերապատրաստման դասընթացներին: Վերապատրաստման դասընթացներն անցկացրեցին մայրաքաղաքից Գյումրի ժամանած «Գնումների աջակցման կենտրոն»-ի մասնագետները: Կազմակերպված դասընթացների...
Այցելություն մշակութային օջախներ 22.05.2013
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն այցելեց Շիրակի երկրագիտական թանգարան, բացառիկ գիտամշակութային արժեք ներկայացնող այս կառույցում ամփոփված են պատմական Շիրակ գավառի նյութական և հոգևոր մշակույթն արտացոլող շուրջ 30.000 ցուցանմուշներ, այդ թվում` մինչև 5000 տարվա վաղեմության խեցեգործական եզակի նմուշներ, դրամներ, գորգեր, կարպետներ ու զարդեր
Նյարդաբանական նոր կենտրոն Գյումրիում 21.05.2013
Գյումրիում բացվեց Հենրիխ Կյուրեղյանի անվան նյարդաբանական կենտրոնի նոր շենքը: Բացման արարողությանը մասնակցում էին Շիրակի մարզպետը, ՀՀ առողջապահության փոխնախարարը
Խորհրդակցություն մարզպետարանում 16.05.2013
Մայիսի 16-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ,,Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության,, ծրագրի ներկայացուցիչներն, ինչպես նաեւ Շիրակի մարզի շուրջ երկու տասնյակ համայնքների ղեկավարներ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ 15.05.2013
Մայիսի 15-ին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն հանդիպել է Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: