Նորություններ

,,ՀԱՆՍԵՆԻՙՙ ելույթը Գյումրիում 30.10.2012
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության, ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ Շիրակի մարզպետարանի աջակցությամբ հոկտեմբերի 28-ին Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղի ունեցավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժուհայի Հանսեն արվեստի խմբի ելույթը

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՈՒԼՅԱՆՈՎՍԿԻ ՄԱՐԶ 20.10.2012
ՌԴ Ուլյանովսկի մարզի ղեկավարության պաշտոնական հրավերով Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչները ս/թ սեպտեմբերի 22-ից 28-ը ՌԴ Ուլյանովսկի մարզում մասնակցեցին ,,Պլաստովյան աշուն,, խորագրով ,,Նկարիչների 2-րդ միջազգային համաժողովին

Շահագործման հանձնվեց ,,Արփի Լիճ,, Ազգային պարկի Այցելուների կենտրոնը 19.10.2012
Հոկտեմբերի 19-ին Շիրակի մարզի Աշոցքի նախկին տարածաշրջանի Ղազանչի գյուղում շահագործման հանձնվեց ՀՀ Բնապահպանության նախարարության ,,Արփի Լիճ,, Ազգային պարկի Այցելուների կենտրոնը:

ԻՏԱԼԱՑԻ ԴՐՈՇԱԿԱԿԻՐՆԵՐԻ ՔԱՅԼԵՐԹԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ 15.10.2012
Հոկտեմբերի 15-ին ՀՀ-ում Իտալաիայի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ Շիրակի մարզպետարանի անմիջական աջակցությամբ, Գյումրու Արվեստների ակադեմիայից մինչև կենտրոնական հրապարակ քայլերթով և պարբերաբար կանգ առնելով, իրենց ցուցադրական ելույթներով հանդես եկան Իտալիայի Տոսկանայի մարզի Արեզզո քաղաքի ,,Flag Waivers,, ֆոլկլորային խմբի անդամները, շուրջ 30 մասնակից

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 15.10.2012
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին մասնակցեց ,,Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի,, 2-րդ փուլի շրջանակներում Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում իրականացված բնակարանաների շահագործման արարողությանը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆ 13.10.2012
Հոկտեմբերի 12-ին ,,Ռուսաստան և Հայաստան. Միջտարածաշրջանային երկխոսություն 2012,, խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումի մասնակիցներն այցելեցին Գյումրի, մասնակցելու ՀՀ-ում երրորդ ,,Ռուսական գրքի տան,, բացման արարողությանը:


