ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հավելվածի 2.1-ին բաժնի 2-րդ, 6-րդ, 16-րդ, 53-րդ, 2.4-րդ բաժնի 2-րդ, 5-րդ, 23-րդ, 74-րդ, 2.5-րդ բաժնի 2-րդ, 3-րդ, 7-րդ, 8-րդ, 29-րդ, 44-րդ, 74-րդ, 88-րդ, 100-րդ, 112-րդ, 2.6-րդ բաժնի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 9-րդ, 45-րդ, 57-րդ, 2.7-րդ բաժնի 3-րդ, 7-րդ, 78-րդ, 2.8-րդ բաժնի 1-ին, 6-րդ, 7-րդ, 2.9-րդ բաժնի 8-րդ, 15-րդ, 35-րդ, 2.10-րդ բաժնի 2-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Մարմաշեն համայնքի կազմում ընդգրկված են՝ Մայիսյան, Լեռնուտ, Կապս, Կարմրաքար, Կրաշեն,Հացիկ, Հովունի, Մարմաշեն, Մեծ Սարիար, Շիրակ, Ջաջուռ, Ջաջուռ կայարան, Վահրամաբերդ,Փոքրաշեն, Քեթի
mayisyan.shirak@mta.gov.am
Գյուղ Գյումրիի տարածաշրջանում, Գյումրի քաղաքից գտնվում է 6կմ հեռավորության վրա: Գյուղը տեղադրված է Գյումրի-Վանաձոր երկաթուղու վրա, նրա մոտով է անցնում Գյումրի-Աշոցք ավտոխճուղուն: Նախկինում ունեցել է Օրթաքիլիսա անվանումը: Մայիսյան է վերանվանվել 1946 թ-ին:
Գյուղը գտնվում է Շիրակի դաշտում, մեղմաթեք հարթավայրում` ծովի մակարդակից 1660մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Ունի սև տուֆի պաշարներ, որոնք ունեն արդյունբերական նշանակություն:
Գյուղում գտնվում է 7-րդ դարի Տիրանավոր ս. Աստվածածին եկեղեցին:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի և Էրզրումի գավառներից, Կարսի մարզից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 231, 1897 թ-ին` 677, 1926թ.-ին` 774, 1939 թ-ին` 967, 1959 թ-ին` 1004, 1970 թ-ին` 1065, 1979 թ-ին` 1210 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1568 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 17%: Ունի 506 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 510հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 136 և 396 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Ունի շինանյութերի արտադրություն:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մայիսյան
հեռ. + 374 098 79 97 75
Ինդեքս՝ 2617