ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԱԼԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համայնքի ներկայիս անվանումը –Մարալիկ
Համայնքի պատմական անվանումները- Մոլլագյոկչա(տերտերի կացարան), Կապուտան
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1828թ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը –Ձորոկապ, Քարաբերդ, Իսահակյան, Գուսաննա, Հոռոմ, Հայրենյաց, Հայկասար գյուղական համայնքներին
Համայնքի մակերեսը - վարչական տարածքը` 334 հա է
Հեռավորությունը մայրաքաղաքից - 92կմ
Հեռավորությունը մարզկենտրոնից – 25կմ
Բնակչության թիվը – 7206
Բնակչության կազմը – հայ-7144
Ռուս-57
Եզդի-5
Ավետիսյան Արտակ Ժորայի ( 1973-1994թթ. ) զոհված ազատամարտիկ, պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի << Մարտական խաչ>> շքանշանով, <<Արիության>> մեդալով
Մարալիկի պատվավոր քաղաքցի Արսեն Ավագյան, եղել է ձիասպորտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, Ծաղկաձորի հանգստյան տան տնօրեն, Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության պետ, Անշարժ գույքի պետական կադաստրի Նոր նորքի ստորաբաժանման ղեկավար
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Անուշավան Սարիբեկի Կիրակոսյան,
պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Սասունիկի Մելիքյան, բանասիրական գիտությունների թեկնածու Վլադիմիր Սեդրակի Դարբինյան, մաթեմատիկական գիտությունների թեկնածու Մանվել Աթաբեկի Անդիկյան,
ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռաֆիկ Ազատի Բրուտյան
Ավետիսյան Ալեքսան` եղել է ՀՀ օլիմպիական կոմիտեի նախագահ, ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ
ձյուդո մարզաձևի ԽՍՀՄ սպորտի վարպետներ, Հայաստանի բազմակի չեմպիոններ`
Սուքիասյան Հակոբ , Նազարյան Հրաչ, Սիմոնյան Յուրա, Գրիգորյան Արմեն, Կարապետյան Արտակ, Ռուբեն Շավոյան
Ռուբինյան Ալինա(կարատե մարզաձև Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր),
Հովհաննիսյան Կարինե Արշալույսի` 2010թ. ճանաչվել է Շիրակի մարզի լավագույն տնօրեն, 2013թ. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից Պարգևատրվել է <<Ծովակալ Հ.Ս.Իսակով>>-ի անվան մեդալով:
Եփրեմյան Ֆերդինանտ(թառահար), երաժիշտներ` Ուռումյան Վարդան, Շավոյան Գուրգեն, Հովհաննիսյան Փամբուխ(վաստակավոր գրադարանավար),
Նազարյան Սպարտիոն(ԽՍՀՄ սոցիալական աշխատանքի հերոս), և այլն
Կրթական հաստատություններ – երկու միջնակարգ դպրոց, երկու նախակրթարան, մեկ համայնքային նախադպրոցական կենտրոն, մեկ արհեստագործական ուսումնարան
Մշակութային հաստատություններ - արվեստի դպրոց, մշակույթի տուն երաժշտական դպրոց, քաղաքային գրադարան
Մարզական հաստատություններ –հանրապետական ենթակայության մարզադպրոց
Արտադրական ձեռնարկություններ - <<Նայթեքս>> ԲԲԸ
Բնակչության հիմնական զբաղմունքը – անասնապահություն, գյուղատնտեսություն, արտագնա աշխատանք, առևտուր
Հոգևոր կառույցներ -
եկեղեցի Մարիամ աստվածածին(կառուցված 1898-1903թթ.)
եկեղեցի Կարմիր վանք (կառուցված 19-րդ դար)
եկեղեցի սուրբ Սարգիս (կառուցված 2012 թվականին:
հուշարձան ԵԱԶ (երկրորդ աշխարհամարտում զոհվածների, կառուցված 1967թ.)
հուշաղբյուր ԵԱԶ (երկրորդ աշխարհամարտում զոհվածների, կառուցված 1945թ.)
հուշարձան ինքնաթիռի աղետից զոհվածների (կառուցված 1989թ.)
խաչքար (արցախում զոհված ազատամարտիկների, կառուցված 2011թ.)
խաչքար (եղեռնի զոհերի , կառուցված 2012թ.)
խաչքար( անմեղ զոհերի, կառուցված 2013թ.)
Համայնքի մասին գրքի առկայություն – Բրուտյան Ազատ` Կարմրադրոշ Մարալիկ(<<Հայաստան>> հրատարակչություն 1984թ.)
Նազարյան Սպարտիոն` Մարալիկ 300-ամյա տոհմածառ(<<Դպիր>> հրատարակչություն 2012թ.)
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մարալիկ` նախկինում Մոլլագյոկչա, որը թարգմանաբար նշանակում է տերտերի կացարան, եղել է պատմական Հայաստանի Շիրակի գավառի գյուղերից մեկը: Մարալիկի արևմտյան մասում գտնվել է հին գերեզմանոց, որի տարածքում այժմ առանձնատներ են: Այդ տարածքի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են հնագույն աշխատանքային գործիքներ, զենքեր, խաչքարեր, որոնք վերաբերում են 11-12-րդ դարերին: Գտնված շիրմաքարերի արձանագրությունները վկայում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել 9-11-րդ դարերում: Հին գերեզմանոցից պահպանվել է 1551,1630,1720 թվականներին վերաբերող վիմագիր շիրմաքարեր: 1829թ. թուրքական կայսրության հալածանքներից ազատվելու համար արևմտյան Հայաստանի Բասենի գավառի մի շարք գյուղերից Մոլլագյոկչա բնակավայր են տեղափոխվել և մշտական բնակություն հաստատել 59 ընտանիք` 371 անձով: Այս տարածքը նաև անվանել են << Ղռեր>> այսինքն մեռած հարթավայր:Առաջինը 1829 թ. Մոլլագյոկչա ոտք են դրել Ավագ և Հակոբ Չարչօղլյանները, Բոզո Կարասարովը, Անդիկը, Հեբոն, Անանիան, Կիրակոսը, Գևորգը, Դոխոն, Ուռուտը: Չարչօղլյան եղբայրները և Բոզոյենք կառուցել են առաջին ձիթհանքը, իսկ մարդոյենք` ջրաղացը:1863թ. բացվել է գյուղի առաջին գյուղական դպրոցը : Թուրքական ավազակային հարձակումներից ու ավերումներից զերծ չի մնացել նաև Մոլլագյոկչան: 1918-1920թթ. Երկու հարձակում է տեղի ունեցել գյուղի վրա, որին հերոսաբար դիմագրավել են տեղի բնակիչները: Առանձնապես կռիվներում աչքի են ընկել Սիմոնյան Առաքելը, Աղաբաբյան Աղանիկը, Չարչօղլյան Հովհաննեսը, Աբաջյան Տիգրանը, Ժաժոյան Սեդրակը և ուրիշներ: Խորհրդային Կարգերի հաստատումից հետո 1927թ. Մոլլագյոկչան վերանվանվել է Կապուտանի, իսկ 1935թ. հուլիսի 26-ին ՀԽՍՀ կենտգործկոմի որոշմամբ `Մարալիկ: 1939թ. Աղինի շրջանի Վարչական կենտրոնը դարձել է Մարալիկը: 1962թ. օգոստոսի 30-ի կառավարության որոշմամբ Մարալիկ գյուղը ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ: Մարալիկ քաղաքում գործել են Մագնիսական ուժեղացուցիչների գործարանը, պանրագործարանը, շինանյութերի ի իրերի կոմբինատը, հիդրոսարքերի գործարանը, Բամբակամանվածքային ֆաբրիկան:
1996թ. Մարալիկ ավանը ընդգրկվում է Շիրակի մարզի մեջ և ստանում քաղաքի կարգավիճակ:Տարիների ընթացքում երիտասարդ քաղաքը շենանում է իր նոր առօրյայով, բազմապիսի հոգսերով: Վեր են խոյանում բազմահարկ շենքեր, հիվանդանոց, հանրակրթական դպրոցներ, մշակույթի տուն, երաժշտական և արվեստի դպրոցներ, նախակրթարաններ: Կամաց-կամաց հիշողություն են դառնում մարդկանց կենցաղային և հետերկրածարժյան դժվարությունները: Մարալիկցին նայում է իր ապագային լի հույսով և սպասումներով:
Դու Մարալիկ, մեր նոր Անի,
Դարեր ուսած և գեղանի
Շենանում ես դու օրեցօր,
Երգեր շուրթիդ գիշեր ու զօր: